«Զրույզ»
խոսք և երաժշտություն Արեգ Նազարյանի,
կատարում է հեղինակը
Նվագակցում են՝
կիթառ՝ Արեգ Նազարյան
ֆլեյտա՝ Վիգեն Օհանյան
Երբ տխրությունը իմ դուռը թակի՝
հուշերս առած ուսերին,
ես կողջունեմ ինչպես հին ծանոթի
ու ներս կթողնեմ իմ հյուրին։
Սենյակիս պաղ մթությունը կեսգիշերային
լույսով մոմի կպատռեմ,
ու մենք՝ երկու հայացք հառած լուռ ստվերներին
կնստենք իրար դեմ։
Ու՝ խախտելով մի անդունդ լռություն,
«մռայլ է գիշերը» - կասի,
կսեղմեմ ատամներս՝ իբրև պատասխան,
ոչինչ, պատահում է, կանցնի։
Նա հոգնած ինձ կժպտա, կասի.«մի վշտացիր.
այսօր քեզ մոտ չեմ մնում,
Գիտեմ, որ կա ուրիշ, ուրիշ արթուն մի սիրտ
այս քնած քաղաքում։»
Ու երբ տխրության աչքերի մեջ նայեմ
աշնան երկնքի պես ամպոտ,
ոչինչ էլ չասած, դուռն ամուր կփակեմ
ու նրան կթողնեմ ես ինձ մոտ...
'սկիզբ'
«Աղավնի»
խոսք և երաժշտություն՝ Արեգ Նազարյանի,
կատարում են հեղինակը և Սոֆի Մյուզել (Բելգիա)
Նվագակցում են՝
կիթառ՝ Արեգ Նազարյան
ֆլեյտա՝ Վիգեն Օհանյան
Ես այսօր կբացեմ քա վանդակը,
որ թռչես, հեռանաս ինձանից,
ձեռքերից, որ քեզ պես միայնակ են,
խնամող, բայց օտար ձեռքերից։
Կրկներգ՝
Հեյ-հեյ, իմ աղավնի,
քեզ են սպասում քո ազատ եղբայրները,
Բայց, դեռ, իմ աղավնի,
իմ չորս բոլորն ես շրջում։
Ես գիտեմ՝ քո տանիքը երկինքն է,
թե կապույտ, թե նոթերը կիտած,
քո թևով է սրբել իր քրտինքը
հոգսերից ալեհեր մի աստված։
Կրկներգ՝
Հեյ-հեյ, իմ աղավնի,
քեզ են սպասում քո ազատ եղբայրները,
Բայց, դեռ, իմ աղավնի,
իմ չորս բոլորն ես շրջում։
Երկնքում մահանում են աստղերը,
դու թռչում ես դեպի լուսաբաց...
Նա գիտի ինչ ամուր են ճաղերը.
ով ինքն էլ է եղել վանդակված։
Կրկներգ՝
Հեյ-հեյ, իմ աղավնի,
քեզ են սպասում քո ազատ եղբայրները,
Բայց, դեռ, իմ աղավնի,
իմ չորս բոլորն ես շրջում։
'սկիզբ'
'աղավնի'
|